9593 դիտում
13:25 19-02-2016
Մարդ ու կնիկ, որ պսակվում են, լավ չի լինում, բաժանվում են. կնիկ կա, 10 անգամ ա ամուսնացել, ես ի՞նչ անեմ. գեներալ Սարոյանը՝ քաղաքական ներկա եւ հետագա զարգացումների մասին
Մարդ ու կնիկ, որ պսակվում են, լավ չի լինում, բաժանվում են, ճիշտ ա: Էնքան կնիկ կա, որ 10 անգամ ա ամուսնացել, ես ի՞նչ անեմ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ, ԱԺ պատգամավոր Սեդրակ Սարոյանը՝ արձագանքելով լրագրողների այն հարցին, թե մտավախություն չունի, որ ՀՅԴ-ն որոշ ժամանակ անց հերթական անգամ դուրս կգա կոալիցիայից:
Միաժամանակ ավելացրեց, որ ժամանակը ցույց կտա, թե այդ համագործակցությունը ինչ ընթացք կունենա: Ընդհանուր առմամբ՝ դրական է վերաբերվում այս երկու կուսակցությունների համագործակցությանը՝ նշելով, որ Դաշնակցությունը հին կուսակցություն է եւ պետության կողքին առաջին օրվանից կանգնած է եղել:
«Թող գան: Կարող է, թազա բան են մտածել, գան, անեն»,-ավելացրեց Սեդրակ Սարոյանը: Նաեւ հավելեց, որ ինչքան միասնական լինենք, այնքան լավ կլինի մեր պետության եւ ժողովրդի համար:
Նմանատիպ նյութեր
2019 դիտում
13:33 08-05-2015
Գեներալ Մանվել Գրիգորյանի հանձնարարականով Էջմիածնում և Հայաստանի այլ շրջաններում մատաղ է արվում և բաժանվում
Այս բաժնից
1348 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
763 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին