Գեներալ Մանվել Գրիգորյանի հանձնարարականով Էջմիածնում և Հայաստանի այլ շրջաններում մատաղ է արվում և բաժանվում
Էջմիածնի Մայր Տաճարում ԵԿՄ-ի տոնի առթիվ պատարագ մատուցվեց, որը քիչ առաջ ավարտվեց:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, պատարագին մասնակցում էին ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ Մանվելը, գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ:
Նշենք, որ պատարագից առաջ Մանվել Գրիգորյանի հանձնարարականով Էջմիածնի բնակչությանը մատաղ է բաժանվել, հատկապես՝ սոցիալապես անապահով ընտանիքներին, մանկատներին, ծերանոցներին: Մատաղ է բաժանվել նաև Հայաստանի բոլոր ԵԿՄ կառույցների կողմից:
Պատարագը մատուցվեց նահատակված ազատամարտիկների հոգիների հանգստության համար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի