211652_close_icon
views-count1510 դիտում article-date 18:07 17-02-2016

Ի պատասխան Սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» կազմակերպության տարածած հայտարարության. Hartak.am

[b]Մի՛ զրպարտեք մեզ , մի՛ եղեք այդքան անհեթեթ[/b] Երեկ Հայաստանից դուրս գործող, հանրությանը անծանոթ կառույցներից մեկը «Հայկական Վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը հերթական անգամ մեղադրել է իրենց կազմակերպության անունը «գողանալու» մեջ ՝անցնելով կոռեկտության և պարկեշտության բոլոր սահմանները: Նշված կառույցի մեղադրանքները որքան անտրամաբանական են, այնքան էլ՝ անհեթեթ: Եթե շարժվենք վերը նշած կառույցի տրամբանությամբ,կամ ավելի շուտ՝ անտրամաբանությամբ , ապա նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ ԱՄՆ հանրապետականները պետք է մեղադրեն հայաստանյան հանրապետականներին իրենց կուսակցոթւյան անունը օգտագործելու, ավելին ՝«գողանալու» մեջ, կամ ասենք վրաց «Ազատ դեմոկրատները» նույն մեղադրանքը հնչեցնեն նույնանուն կուսակցության իրենց հայաստանցի գործընկերների նկատմամբ և այսպես շարունակ: Խոստովանենք՝ անհեթեթ է: Հաջորդը՝ «Վերածնունդ» «Հայկական Վերածնունդ» բառերը և բառակապակցությունները ոչ մեկի սեփականությունը չեն, դրանք համամարդկային և համազգային բովանդակություն ունեցող հասկացություններ են, որոնք օրենքի շրջանակներում կարող է օգտագործել յուրաքանչյուր կազմակերպություն: Իսկ մենք ոչ մի ապօրինի գործողություն չենք կատարել: Երրորդ՝ պաշտոնապես հայտնում եմ , որ երբ գրեթե մեկ տարի առաջ մեր կողմից ընտրվել է «Հայկական Վերածնունդ» անվանումը, ընդհանրապես տեղեկություն չի եղել, որ սփյուռքում գործում է նմանանուն կազմակերպություն: Սա խոսում է մի բանի մասին, որ նշվածշ կառույցը գոնե հայաստանյան լայն հանրությանը անհայտ է եղել, թե՛ իր գործունեությամբ և, թե՛ իր գաղափարներով ու նպատակներով : Ավելին՝ դատարկախոսելուց և դիմացինի վրա ցեխ շպրտելուց բացի, եթե նրանք իսկապես որևէ էական գործ կատարած լինեին, նրանց գոնե գոյության մասին տեղեկացված կլինեինք: Սրանից հետևություն՝ չէինք կարող, իրենց պնդմամբ, «գողանալ» այն, ինչը գործնականում գոյություն չուներ: Մենք հասկանում ենք , որ սփյուռքում ստեղծված այդ կառույցը ճանաչման խնդիր ունի և պատահական չէ , որ ժամանակ առ ժամանակ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման ահսցեին իրենց հնչեցրած ոչ կոռեկտ և անհեթե հայտարարություններով նպատակ ունեին հայաստանյան մամուլում «ռասկռուտկա» լինել՝ հագուրդ տալով իրենց փոքրիկ և նեղ անձնական ամբիցիաներին , այն է՝ մարդկանց տեղեկացնել իրենց գոյության մասին : Սակայն ցավում եմ, որ իրենց գոյությունը արդարացանում են ուրիշների վրա ցեխ շպրտելու միջոցով՝ օգտագործելով և աղավաղելով «վերածնունդ» բառի վեհ գաղափարը: Մանրամասներն` [url=http://hartak.am/arm/n-54535]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր