1852 դիտում
13:45 16-02-2016
Մի՛ գողացեք մեր անունը. սփյուռքում գործող «Հայկական Վերածնունդ»-ը՝ ՕԵԿ-ին
«Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպությունը ստիպված է հանրությանը կրկին հիշեցնել և պարզաբանել, որ մենք «Օրինաց Երկիր» կուսակցության, Արթուր Բաղդասարյանի և իր նախաձեռնությունների հետ բացարձակապես ոչ մի կապ չունենք:
«Օրինաց Երկիր» կուսակցությունը նախաձեռնել է «ստեղծել» մի նոր կուսակցություն, և կոպտորեն խախտելով քաղաքակիրթ գործելակերպի և մարդկային պատշաճության կանոնները, այդ նոր կուսակցությունը անվանում է մեր՝ ավելի քան երեք տարի շարունակ գործող կազմակերպության անունով՝ «Հայկական Վերածնունդ»: Մի կողմ դնենք այն, որ վարկաբեկված կուսակցությունը նոր անվանումով հասարակությանը ներկայացնելը դա ոչ թե վերածնունդ է, այլ խաբեբայություն հանրությանը մոլորեցնելու և խաբելու փորձ: Հասկանում ենք որ բոլորը, նույնիսկ վարկաբեկված քաղաքական գործիչները իրավունք ունեն նոր կազմակերպություններ բացելու և դրանք ըստ իրենց ցանկության անվանելու՝ որքան էլ որ անունը պարունակությանը չհամապատասխանի: Սակայն գոյություն ունեցող կազմակերպության անունը կրկնօրինակելը համարժեք է գողության և դատապարտելի է:
«Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավարությանը պահանջում ենք չդիպչել մեր կազմակերպության անվանը՝ բառիս ուղղակի և անուղղակի իմաստներով: Հայոց լեզուն ունի հսկայական բառապաշար, և դժվար չէ ընտրել մեկ այլ անուն: Իսկ երևակայության բացակայության դեպքում առաջարկում ենք օգտվել Արթուր Բաղդասարյանի շուրջ ձևավորված ածականների շարքից:
Ճշմարիտ «Հայկական Վերածնունդ» կազմակերպություն
Ֆրանսիա, Փարիզ, 15 փետրվարի 2015 թ
Նմանատիպ նյութեր
1555 դիտում
18:07 17-02-2016
Ի պատասխան Սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» կազմակերպության տարածած հայտարարության. Hartak.am
1521 դիտում
14:21 26-02-2016
Տեխնիկական խնդիր է, մոտ ապագայում ԱԺ ՕԵԿ խմբակցությունը կլուծարվի և կդառնա «Հայկական վերածնունդ»
3859 դիտում
12:00 10-02-2017
ՕԵԿ-ը լուծարվում է և միանում «Հայկական վերածնունդ» կուսակցությանը
Այս բաժնից
1018 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը