211652_close_icon
views-count9110 դիտում article-date 22:38 18-03-2017

Հայկական վերածնունդ կուսակցության հայտարարությունն ի պատասխան ՕՐՕ դաշինքի

Ի պատասխան լրատվամիջոցների հարցադրումների, տեղեկացնում ենք, որ ՕՐՕ դաշինքի, այլ քաղաքական ուժերի և անհատների առաջարկությունները հետընտրական կոալիցիաների ձևաչափի մասին, արդիական կլինի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո միայն, երբ պարզ կլինի, թե որ ուժերը կհայտնվեն խորհրդարանում: «Հայկական վերածնունդը» բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումը Հայաստանում իշխանության որակի և բովանդակության մեջ փոփոխություններ կատարելու մասին, դրա առհավատչյան նաև մեր նախընտրական կարգախոսն է` «Քվեարկիր հանուն փոփոխության, քվեարկիր հանուն վերածննդի»: Ինչ վերաբերվում է հետընտրական կոալիցիաներ կազմելուն, ապա ինչպես և նախկինում, այժմ ևս հայտարարում ենք, որ «Հայկական վերածնունդը» որևիցե ձևաչափով, որևիցե կոալիցիայում կլինի միայն իրական իշխանություն լինելու, որոշումների կայացման վրա իրական ացդեցություն ունենալու պարագայում: Այո, մենք հայտարարում ենք, որ պայքարում ենք իրական իշխանության համար, մեր բազմաթիվ մրցունակ ծրագրերն իրականություն դարձնելու համար, որը Հայաստանում կբերի իրական և լուսավոր փոփոխություններ: Մենք հայտարարում ենք, որ անելու ենք ամեն հնարավորը հենց «Հայկական վերածնուդ» կուսակցության շուրջ կոալիցիա ձևավորելու փաստն իրականություն դարձնելու համար: Մեր մոտեցումը շատ պարզ է` կամ դառնում ենք որոշում կայացնող քաղաքական ուժերից, կամ դառնում ենք ուժ` առանց որի որոշում չի կայացվում: Ահա հենց սա է ապագա և հնարավոր կոալիցիայի մեր բանաձևը:

Նմանատիպ նյութեր