ԱՄՆ-ն Հարավային Կորեայում կտեղակայի 4 F-22 ռազմավարական նշանակության կործանիչներ
Միացյալ Նահանգները փետրվարի 17-ին F-22 կործանիչներ կուղարկի Հարավային Կորեայ: Այդ մասին հայտնել է Renhap գործակալությունը:
Պենտագոնը այդ երկիր է սկսել կործանիչներ կենտրոնացնել այն բանից հետո, երբ հունվարի 6-ին Հյուսիսային Կորեան 4-րդ միջուկային փորձարկումը կատարեց:
Կորեական թերակղզում արդեն իսկ տեղակայված է միջուկային հարվածների ունակ B-52 ռմբակոծիչ, իսկ վերջերս նրա ափերին մոտեցավ նաև North Carolina գծանավը: