211652_close_icon
views-count1602 դիտում article-date 17:42 19-04-2014

39-ամյա տաքսու վարորդը ոստիկանության մոտից աղջիկ է փախցրել

39-ամյա Արման Իլյիչի Գրիգորյանի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից վարած «ՎԱԶ 2103» մակնիշի 27ԼՕ 529 հ/հ տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքից դեպի Էջմիածին ընթանալիս Փարաքար գյուղի ճանապարհային ոստիկանության հենակետի հարևանությամբ գտնվող կանգառից՝ որպես ուղևոր, վերցրել է Անահիտ Մարգարյանին՝ Էջմիածին տեղափոխելու համար, սակայն ընթացքի ժամանակ առևանգելու դիտավորությամբ ավտոմատ համակարգով փակել է ավտոմեքենայի դռները և Ա. Մարգարյանի կամքին հակառակ, խաբեության միջոցով, բացահայտ առևանգել է վերջինիս, որի ժամանակ Ա. Մարգարյանը կոտրել է ավտոմեքենայի դռան ապակին և բարձրաձայն օգնություն կանչել: Վրա հասած մեկ այլ քաղաքացու միջամտությունից հետո Ա. Գրիգորյանը ճանապարհին իջեցրել է Անահիտ Մարգարյանին և դիմել փախուստի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Արման Իլյիչի Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 131 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, վճռել է Արման Գրիգորյանին ճանաչել հանցավոր՝ ՀՀ քր.օր-ի 131 հոդվածի 1-ին մասով ու նրան դատապարտել ազատազրկման՝ 3 /երեք/ տարի ժամկետով: Վճիռը բողոքարկվել է, սակայն վերաքննիչ դատարանը պատիժը թողել է անփոփոխ: Մեկամսյա ժամկետում նրանք կարող են դիմել նաեւ վճռաբեկ դատարան:

Նմանատիպ նյութեր