211652_close_icon
views-count2092 դիտում article-date 15:25 13-02-2016

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վիկտորիա Նուլանդին

Փետրվարի 13-ին Մյունխենում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ, կարևորեցին վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բարեկամական գործընկերության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Էդվարդ Նալբանդյանը և Վիկտորիա Նուլանդը մտքեր փոխանակեցին տարբեր ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման ուղիների շուրջ։ Հայաստանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Էդվարդ Նալբանդյանն ու Վիկտորիա Նուլանդը քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը։

Նմանատիպ նյութեր