Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ
Նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային, տարածաշրջանային հրատապ հարցերին։