Հնդկաստանում 7 հարկանի շենք է փլուզվել
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Մումբայ քաղաքում 7 հարկանի շենք է փլուզվել։ Փլատակներում հնարավոր է մարդիկ լինեն։ Այս մասին հայտնում է CNN֊ը։
Հնդկաստանում գրանցված շենքերի փլուզումները շինարարական տեխնոլոգիաների և անվտանգության կաննոների խախտման հետևանք են, որոնց արդյունքում տարեկան 10֊նյակ մարդիկ են մահանում։
Նշենք, որ 2014 թ․ հունվարի սկզբից Կանակոնա բնակելի տարածքում 4 հարկանի շենքի փլուզման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։