2966 դիտում
08:52 10-02-2016
Կարեն Ճշմարիտյանը Եվրոպայում տհաճ պատմության մեջ է ընկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Եվրոպա կատարած վերջին այցելության ժամանակ բավականին տհաճ պատմության մեջ է ընկել: Պաշտոնական տվյալներով՝ նա անցած տարվա դեկտեմբերի 7-9 աշխատանքային այցով եղել է Լյուքսեմբուրգում, իսկ 9-ից 11-ին եղել է Բրյուսելում:
Մեր տեղեկություններով՝ եվրոպական մի քաղաքից մյուսն ուղևորվելիս նախարար Կարեն Ճշմարիտյանին թալանել են: Ըստ լուրերի՝ չարագործները ճանապարհին գողացել են նախարարի պայուսակը, որի մեջ են եղել նրա բոլոր փաստաթղթերը և դրամապանակը: Իհարկե, Կարեն Ճշմարիտյանը, որպես «եվրոպաներում կռված» նախարար, տեղի ունեցածի արդյունքում ո՛չ կորել է և ո՛չ էլ փողոցում մնացել: Ենթադրվում է, որ նրան հաջողվել է հասնել Բրյուսելում գործող ՀՀ դեսպանատուն, որտեղից նրան արդեն օգնել են ճանապարհը շարունակել և, ի վերջո, վերադառնալ Հայաստան:
Այս պատմության հետ կապված հարցերի պատասխանները մենք, թերևս, այդպես էլ չենք ստանա, քանի որ միջադեպը պաշտոնապես հերքվում է: Մասնավորապես, հետաքրքիր է, թե ինչով է պայմանավորված եղել այն հանգամանքը, որ Ճշմարիտյանը հայտնվել է եվրոպացի գողերի ուշադրության կենտրոնում, այդյոք դրան նպաստել են նախարարի թանկարժեք գնումները կամ հագուստը:
Եվ, որ ամենահետաքրքիրն է, գողերին ինչպե՞ս է հաջողվել նախարարի իրերը «թռցնել», արդյոք զոհը տեսել է հանցագործներին, փորձե՞լ է նրանց հետապնդել, թե՞ մի պահ «աչքը թեքել է» և իրերը թռցրել են: Ամեն դեպքում, իսկապես աննախանձելի վիճակում է հայտնվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4157 դիտում
20:34 22-04-2014
Գագիկ Բեգլարյանը և Կարեն Ճշմարիտյանը նշանակվել են նախարարներ
1749 դիտում
22:42 22-07-2014
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների հետ
1782 դիտում
13:16 17-02-2016
Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է “Moody’s” վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»