1752 դիտում
22:42 22-07-2014
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչների հետ
Հուլիսի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա մի շարք հարկային խնդիրների քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրելյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական Արթուր Թունյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության և ՏՏ ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` տեղեկատվական ոլորտում առկա հարկային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Մասնավորապես, անդրադարձ է եղել ոլորտում դրամաշնորհային ծրագրերի հարկման, կրթական ծրագրերում ներդրումների հարկման, հարկային վարչարարության պարզեցման և մի շարք այլ հարցերի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել գտնել առկա խնդիրների լուծման փոխադարձ ընդունելի տարբերակներ:
Նմանատիպ նյութեր
1785 դիտում
13:16 17-02-2016
Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է “Moody’s” վարկանշային կազմակերպության պատվիրակության հետ
Այս բաժնից
1234 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1054 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
868 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել