1612 դիտում
08:57 09-02-2016
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն առաջիկայում կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում լուրեր են շրջաևառվում այն մասին, որ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն առաջիկայում կնշանակվի ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Ներկայումս ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ԼՂՀ Աժ նախկին նախագահ Օլեգ Եսայանը։ «Ժողովուրդ»–ը ՀՀ ԱԳՆ-ից փորձեց պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում Շավարշ Քոչարյանի՝ դեսպան նշանակվելու մասին լուրերը։
ԱԳՆ-ից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին. «Դիվանագիտական պրակտիկայում ընդունված չէ բարձրաձայնել դեսպանների փոփոխության, այդ լուրերի իսկության, դեսպանի պաշտոնի հավանական թեկնածուների վերաբերյալ՝ մինչև հավատարմագրող երկրի ղեկավարի հրամանագրի հրապարակումը։ Դա կոռեկտ չէ ո՛չ ընդունող երկրի, ո՛չ էլ հավատարմագրող երկրի նկատմամբ։ Որևէ երկրում դեսպանի նշանակումը ենթադրում է որոշակի ընթացակարգ»։ Այսինքն՝ ԱԳՆ-ն տարածված լուրերը չի հերքում, քանի որ «կոռեկտության խնդիր» կարող է առաջանալ միայն, երբ տվյալ անձի նշանակումն իսկապես ընթացքում է»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1758 դիտում
22:39 12-07-2016
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունեց Սփյուռքի նախարարության “Սփյուռք” ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին
1938 դիտում
09:13 07-06-2016
Խոսրով Հարությունյանի փեսան առաջիկայում կնշանակվի ԱԳ փոխնախարար. «Ժողովուրդ»
4535 դիտում
14:37 15-04-2016
Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1501 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»