211652_close_icon

Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին

views-count4604 դիտում article-date 14:37 15-04-2016
Ապրիլի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ կատարեցին ներկա վիճակին և քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Նախարարի տեղակալ Քոչարյանը գոհունակությամբ ընդգծեց Հայաստանի և Իրանի միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների բարձր մակարդակը: Անդրադարձ կատարվեց համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և այդ համատեքստում ձեռնարկվելիք քայլերին:

Նմանատիպ նյութեր