Անգլիա. «Լեսթերը» նորից 1-ին տեղում է, «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց. տեսանյութ
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Լեսթերը» նորից ուրախացրեց իր երկրպագուներին` սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթելով «Սթոք Սիթիին»: Ռանիերիի սաները վաստակեցին 47 միավոր և նորից գլխավորեցին մրցաշարային աղյուսակը:
Իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդը» տանը պարտվեց, այս անգամ` «Սաութհեմփթոնին»` 0:1 և Լուի Վան Գալի պաշտոնանկության թեման նորից օրակարգում հայտնվեց:
Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին» նկատմամբ և ամրապնդվեց 4-րդ տեղում:
[b]Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր
[/b]«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 0:1
Չառլի Օստին, 87
«Լեսթեր» - «Սթոք Սիթի»՝ 3:0
Դանիել Դնրինկուոթեր, 42, Ջեյմի Վարդի, 66, Լեոնարդո Ուլոա, 88