1146 դիտում
19:24 05-02-2016
ՀՖՖ-ն «Ուլիսին» զրկեց արտոնագրից
Այսօր ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) արտահերթ նիստը:
Նիստի ընթացքում քննության էր դրվել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015/2016 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի և ազգային արտոնագրերը հետ կանչելու հարցը։
2015 թվականի մարտի 13-ին և ապրիլի 20-ին «Ուլիս» ՖԱ-ին շնորհվել էր համապատասխանաբար ազգային և ՈՒԵՖԱ արտոնագիր 2015/2016 մրցաշրջանի համար: Նշված արտոնագրերը «Ուլիս» ՖԱ-ի առաջին թիմին իրավունք էին ընձեռել մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ՝ 2015/2016 մրցաշրջանի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի ընթացիկ 2015/2016 մրցաշրջանի խաղարկությանը: Արտոնագրերի շնորհման պահին Ուլիս ՖԱ-ն բավարարել էր ՀՖՖ ակումբների արտոնագրման կանոնակարգի (2014թ. խմբագրություն) պահանջները։
Սակայն հոկտեմբեր ամսից սկսած, հիմք ընդունելով ՈՒԵՖԱ-ի կողմից ստացված զեկույցները, համաձայն որոնց «Ուլիս» ՖԱ-ն կասկածվում էր պայմանավորված խաղերի և ապօրինի խաղադրույքների մեջ ներգրավված լինելու մեջ, ՀՖՖ Արտոնագրման համակարգի մարմինները, ՀՖՖ այլ մարմինների կողմից սկսած հետաքննություններին զուգահեռ, սկսեցին ուսումնասիրել Ուլիս ՖԱ-ի կողմից Արտոնագրային պարտավորությունների կատարման ընթացքը։
Մի շարք ստուգումներով հայտնաբերված արտոնագրային պահանջների անհամապատասխանության խնդիրները լուծելու նպատակով ակումբի ղեկավարության և աշխատակիցների հետ քննարկումների արդյունքում ակումբը պաշտոնապես ժամանակ խնդրեց, որը, սակայն, ևս խախտվեց:
Արդյունքում, հիմք ընդունելով 2015թ. նոյեմբերից 2016թ. հունվար ժամանակահատվածում ՀՖՖ արտոնագրման համակարգի տարբեր ատյաններում Ուլիս ՖԱ-ի նկատմամբ կայացված միջանկյալ որոշումները, ինչպես նաև ակումբի աշխատակիցների և սոցիալական/հարկային մարմինների նկատմամբ ժամկետանց պարտավորությունները, ենթակառուցվածքային, կադրային և վարչական չափանիշների մի շարք կարևոր հիմնադրույթների ակումբի կողմից չկատարումը, ՀՖՖ Արտոնագրման Կոմիտեն միաձայն որոշում կայացրեց հետ կանչել «Ուլիս» ֆուտբոլային ակումբի՝ 2015/2016 թթ. մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի և ազգային արտոնագրերը։
Միևնույն ժամանակ և համաձայն նույն որոշման՝ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեն դիմել է ՀՖՖ կարգապահական կոմիտե՝ «Ուլիս» ՖԱ-ի նկատմամբ կարգապահական միջոցներ կիրառելու նպատակով։
Նմանատիպ նյութեր
1613 դիտում
18:03 02-03-2014
«Ալաշկերտը» հաղթեց «Ուլիսին», «Շիրակը» և «Գանձասարը» կիսեցին միավորները
1271 դիտում
21:02 20-04-2014
«Միկան» մոտենում է առաջատար եռյակին, «Ալաշկերտը» ջախջախեց «Ուլիսին»
Այս բաժնից
2905 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2281 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2248 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի