Նորմանդական քառյակի՝ նախարարական մակարդակով հանդիպումը կանցկացվի փետրվարի 13-ին
Փետրվարի 13-ին Մյունխենում տեղի կունենա նորմանդական քառյակի երկրների արտգործնախարարների մակարդակով հանդիպումը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը:
«Կան փետրվարի 13-ին ահդ հանդիպումը կազմակերպելու ծրագրեր: Ներկա պահին մենք քննարկում ենք օրակարգը: Եթե համաձայնության գանք, ապա հանդիպումը կանցկացնենք Մյունխենում»,-ասել է նա:
Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու Մյունխենյան կոնֆերանսի՝ անվտանգության հարցերով շրջանակում: