211652_close_icon
views-count7389 դիտում article-date 20:50 04-02-2016

«Բարսելոնայի» երկրպագուները հոտընկայս ու ծափողջույններով են դիմավորել ռուս ֆուտբոլիստին. տեսանյութ

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Բարսելոնա»-«Վալենսիա» [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/04/76191/]հանդիպման[/url] (7:0) 2-րդ խաղակեսում արտառոց և զվարճալի պահ է արձանագրվել: «Բարսելոնայի» երկրպագուները հոտընկայս ու ծափողջույններով են դիմավորել «Վալենսիայի» ռուս կիսապաշտպան Դենիս Չերիշևին, երբ վերջինս փոխարինման է դուրս եկել: 2015թ. դեկտեմբերին Չերիշևը Մադրիդի «Ռեալի» կազմում մասնակցել էր 1/16 եզրափակիչի հանդիմանը, ինչի համար մադրիդյան ակումբին հեռացրեցին Գավաթի խաղարկությունից, քանի որ ռուս ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում` «Վիլյառեալի» կազմում ստացած դեղին քարտերի պատճառով պետք է Գավաթի մեկ հանդիպում բաց թողներ: «Բարսելոնայի» երկրպագուները հենց դրա համար են այդպես դիմավորել Չերիշևին, որ նրա «շնորհիվ» «Ռեալը» դուրս է մնացել մրցաշարից: Ի դեպ, «Վալենսիան» այդ խաղում իր պատմության ամենախոշոր պարտությունը կրեց Իսպանիայի Գավաթում: Միայն 1928 թվականին է թիմը նույն հաշվով պարտվել «Ռեալին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր