211652_close_icon
views-count1043 դիտում article-date 16:30 02-02-2016

Ամփոփվել են ՀՔԾ-ի 2015 թ-ի աշխատանքները և ծրագրվել անելիքները

ՀՀ հատուկ քննչական ծառայության 2016 թվականի փետրվարի 1-ին անցկացված ընդլայնված խորհրդի նիստը նվիրված էր Ծառայության անցած տարվա կատարած աշխատանքներին: Նիստը նախագահել է Հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը: 2015թ. կատարված աշխատանքների արդյունքները ներկայացրեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Մուշեղ Բաբայանը: Վերջինս նշեց, որ 2015թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում քննվել է 761 քրեական գործ: Վիճակագրական տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարիների համեմատ կտրուկ աճել է ծառայության քննիչների ծանրաբեռնվածությունը: Համեմատության համար նշվեց, որ 2013թ. ծառայության քննիչների վարույթում քննվել է 239 քրեական գործ, 2014թ.՝ 546 քրեական գործ: Այսինքն 2015թ. վարույթում քննված գործերի քանակը 2014թ. համեմատ աճել է 215 գործով, այն է՝ 39.4 տոկոսով: Ուշագրավ է, որ միայն 2015թ. վարույթում քննված գործերի քանակը ընդամենը մի քանի գործով է զիջում նախորդ երկու տարիներին քննված քրեական գործերի թվաքանակը միասին վերցրած: Հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննված 761 քրեական գործից ավարտվել է` 376 քրեական գործ կամ 49,5 տոկոսը, որոնցից 89-ը` 122 մարդու նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 1-ը բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար է ուղարկվել դատարան, իսկ 266-ը` կարճվել է: Փաստորեն՝ 2014թ. 235 գործի համեմատ ավարտվել են 141 գործով ավելի: Դատի տրված 122 անձից նախաքննության ընթացքում կալանավորվել է 37-ը, 6 անձի նկատմամբ կիրառվել է գրավը, իսկ 79 անձի նկատմամբ կիրառվել է անազատության հետ չկապված այլ խափանման միջոց: Նախաքննությունն ավարտված 299 քրեական գործերից 110-ը /այսինքն՝ 36,8 տոկոսը/ ավարտվել է մինչև 2 ամիս ժամկետում: 2015թ. ընթացքում ավարտված (դատարան ուղարկված և կարճված) քրեական գործերով պատճառված նյութական վնասի չափը կազմել է 88.257.000 ՀՀ դրամ, որից պետությանը՝ 30.000.000 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց՝ 979.000 ՀՀ դրամ և ֆիզիկական անձանց՝ 57.278.000ՀՀ դրամ: Ավարտված գործերով պատճառված ընդհանուր վնասից նախաքննության ընթացքում կանխիկ գումարով և գույքի կալանքով վերականգնվել է 64.498.000 ՀՀ դրամ, այսինքն՝ վնասի 73 տոկոսը: Ծառայության քննիչների վարույթում քննված 761 քրեական գործից 356-ը եղել է պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի (նախորդ տարվա 248-ի դիմաց, այսինքն՝ 108-ով ավելի): Ավարտվել են այս բնույթի 193 քրեական գործ, այդ թվում՝ 31-ը` 52 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 162 գործի վարույթ կարճվել է: Ինչպես պաշտոնեական և կոռուպցիոն բնույթի, այնպես էլ մյուս հանցագործությունների կատարման համար դատի են տրվել 72 պաշտոնատար անձ: Ծառայության քննիչների ծանրաբեռնվածության մասին առավել ճիշտ պատկերացում կազմելու համար պետք է հաշվի առնել, որ քննված գործերի հետ մեկտեղ քննիչների կողմից հաշվետու տարում նախապատրաստվել են 413 նյութեր: Հաշվետու ժամանակահատվածում քննարկվել և սահմանված կարգով ընթացք է տրվել 1737 դիմումի: 2014թ. ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննարկվել է 920 դիմում, այսինքն՝ 2015թ. ընթացքում գրեթե կրկնապատկվել է քննարկված դիմումների քանակը: Հաշվետու ժամանակահատվածում քննարկված դիմումներից 166-ով նախապատրաստվել են նյութեր, 51-ով հարուցվել են քրեական գործեր, 450-ով տրվել են պարզաբանումներ, 832-ը կցվել են քրեական գործերին կամ նյութերին, մնացած դիմումները ևս ստացել են իրավական ակտերով սահմանված ընթացք: Ուշագրավ է, որ քննիչների ծանրաբեռնվածությունն աճել է ոչ միայն քրեադատավարական օրենսդրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության ենթակայությանը հանձնված քրեական գործերի, այլ նաև բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ գլխավոր դատախազի կողմից քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցված և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնված քրեական գործերի քննության հաշվին: 2015թ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ծառայության վարույթում քննվել են նման 81 քրեական գործեր: ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վլադիմիր Հովհաննիսյանը խորհրդակցության ժամանակ իր ելույթում նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարողացել է պատվով կատարել իր առանձնահատուկ գործառույթները՝ ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքով, ՀՀ միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով սահմանված՝ օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների անշեղ պահպանմամբ: Դրա մասին են վկայում դատավարական սեղմ ժամկետում, տակտիկապես գրագետ, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու օրենսդրական պահանջի լիարժեք կատարմամբ իրականացված մի շարք վարույթներ: - Հարկ է նշել, որ հաշվետու ժամանակահատվածում ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման հետ մեկտեղ էլ ավելի են ամրապնդվել ծառայության անկախությունը, ծառայության ծառայողների գործունեության կազմակերպաիրավական, սոցիալական բավարար երաշխիքները, քննչական աշխատանքներում ապահովվել է նախադեպային իրավունքի անմիջական կիրառումը, ինչպես նաև տեսություն-պրակտիկա ներդաշնակ կապը,- իր ելույթում ընդգծեց ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը: 2015թ.-ին իրենց կատարած աշխատանքները ներկայացրեցին Կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քնության վարչության պետ, արդարադատության գնդապետ Կարեն Կարապետյանը, Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության գնդապետ Աշոտ Հակոբյանն ու Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչութան պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Ղահրամանյանը: Այնուհետև ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն ամփոփեց 2015թ. կատարված աշխատանքները՝ առանձնահատուկ ընդգծելով նախորդ տարվա ընթացքում ծառայության ձեռքբերումները: -2015 թվականի մեր առանցքային ու ամենակարևոր ձեռքբերումը համարում եմ դեռևս 2013 թվականի մայիսից ներդրված և 2014 ու 2015 թվականներին հետևողականորեն իրականացվող Հատուկ քննչական ծառայության հակակոռուպցիոն ռազմավարությունը: Որպես ծառայության ղեկավար, ի սկզբանե, խիստ կարևորել և այսօր էլ կարևորում եմ Հանրապետության Նախագահի հանձնարարականը. ծառայությունը զերծ պահել կոռուպցիոն դրսևորումներից: Այդ առումով իմ կողմից առանձնահատուկ կարևորվել է կոռուպցիայի դեմ պայքարը թե՛ ծառայության ներսում և թե՛ դրսում: Այս առումով մեկ անգամ, այլ առիթով, արդեն ընդգծել եմ, որ այսօր իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը վերջին տարիներին այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգում, որքան Հատուկ քննչական ծառայությունում: Հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումը հանգեցրել է ծառայության նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, որի մասին է վկայում նախորդ տարվա համեմատ (920) մոտ երկու անգամ աճած մեր քաղաքացիների դիմումների թիվը (1757): Ընդ որում դիմումատուները խնդրում են, որ հենց մեր ծառայության

Նմանատիպ նյութեր