211652_close_icon

Իրանը կստանա իր արտասահմանյան ապասառեցված ակտիվներից ավելի քան 100 մլրդ դոլար

views-count2231 դիտում article-date 16:08 01-02-2016
Իրանին կթույլատրվի օգտվել արտասահմանյան բանկերում պահվող իր ակտիվներից ավելի քան 100 մլրդ դոլարից, որոնք ապասառեցվել են միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո, տեղեկացնում է Associated Press-ը: Իրանի կառավարության մամլո քարտուղար Մոհամմադ Բաքեր Նոբախթի խոսքով՝ իրանական սառեցված հաշվիվների մեծ մասը գտնվում են Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու Թուրքիայի բանկերում: Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Իրանին հասանելի կլինի միայն 50 մլրդ դոլարը, որպեսզի վերականգնի իր թուլացած տնտեսությունը:

Նմանատիպ նյութեր