Իրանը ստացել է արտասահմանյան բանկերում իր ապասառեցված ակտիվների 3-րդ տրանշը
Թեհրանը 3-րդ տրանշով ստացել է արտասահմանյան բանկերում իր ապասառեցված ակտիվները: Այդ մասին հայտնել է Իրանի կենտրոնական բանկը:
Բանկի ներկայացուցչի խոսքով՝ Իրանը ստացել է սառեցված ակտիվների վերջին 3-րդ մասի տրանշը, որն իրականացվել է միջազգային «վեցյակի» հետ ժամանակավոր համաձայնությունների շրջանակում:
Նշենք, որ 2013 թվականի նոյմբերին Ժնևում կնքված համաձայնությունների շրջանակում Իրանը առաջաին և երկրորդ տրանշով ստացել է ընդհանուր հաշվով 7 մլրդ ԱՄն դոլար: Երրորդ տրանշով նա ստացավ 4,9 մլրդ դոլար:
Ընդհանուր առմամբ Իրանը արտասահմանյան բանկերում դեռևս 100 մլրդ ԱՄՆ դոլարի կտիվ ունի սառեցված: Ենթադրվում է, որ դրանք կապասառեցվեն իրանական միջուկային ծրագրի համապարփակ համաձայնագրի ստորագրումից և պատժամիջոցների չեղարկումից հետո: