2014 թվականի սկզբից գրոհային խմբերի և Սիրիայի կառավարական զորքերի միջև տեղի ունեցած բախումների ժամանակ զոհվել է 3300 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters-ը հղում անելով Syrian Observatory for Human Rights ընդիմադիր հատազոտական խմբին:
Նշվում է, որ սպանությունների մեջ հիմնականում մեղադրվում է «Իրաքի և Լևանի իսլամական էմիրություն» խմբավորումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նշված խմբավորման գրոհայինները ոչնչացնում են Սիրիայի ճարտարապետական և մշակութային հուշարձանները: