1443 դիտում
13:04 01-02-2016
Ավստրիայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի եզրափակիչ նիստը
Հունվարի 30-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում տեղի ունեցավ Ավստրիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբի եզրափակիչ նիստը, որը վարեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:
Նիստի ընթացքում ամփոփվեցին 2013-2015թթ. ընթացքում Ավստրիայում տեղի ունեցած քաղաքական, գիտակրթական, մշակութային ու սպորտային միջոցառումները, ինչպես նաև քննարկվեցին բոլոր այն նախագծերը, որոնք հասարակական լայն հնչողություն ստացան ինչպես Ավստրիայում և Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում:
Հատուկ ընդգծվեց հայոց պատմության ամենասև էջերից մեկի վերաբերյալ Ավստրիայի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների՝ պատասխանատվության իրենց մասը ընդունելու, 100-ամյա վաղեմության փաստերի առնչությամբ համերաշխ դիրքորոշում հայտնելու անկեղծ պատրաստակամությունը: Այդ առնչությամբ առանձնացվեց Ավստրիայի դաշնային խորհրդարանի կողմից 2015թ. ապրիլի 22-ին ընդունած Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող ու դատապարտող հայտարարությունը, տեղական մարմինների (մասնավորապես՝ Վիեննա քաղաքային իշխանությունների) նմանօրինակ հայտարարությունները, Ավստրիայի կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ, կարդինալ Շյոնբորնի հովանավորած միջոցառումները:
Մշակութային ձեռնարկներից ամենահնչեղները ճանաչվեցին հայ մշակույթի փառատոնը Ավստրիայում, Կարեն Ասատրյանի և իր ղեկավարած Armenian Spirit համույթի Ավստրիայի բոլոր խոշոր քաղաքներում տեղի ունեցած համերգները, Վիգեն Կզարթմյանի «Վերածննդի արմատներ» համերգային նախագծի կատարումը Հայաստանի երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:
Շնորհիվ ավստրիական ԶԼՄ-ների կողմից տվյալ և շատ այլ ձեռնարկներ մշտապես լուսաբանելու հանգամանքի, հայ ժողովրդի, հայոց պատմության, մշակույթի մասին տեղական ռադիոյի և հեռուստատեսությամբ ներկայացված հեռուստաշարերի, թերթերի տպագրությունների, բոլոր միջոցառումները լայն արձագանքի արժանացան ավստրիացի հանդիսատեսի և հասարակայնության շրջանում:
Ամփոփելով վերջին տարիների արգասաբեր գործունեությունը, դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց հանձնախմբի բոլոր անդամներին, ավստրիահայ համայնքային կազմակերպություններին ու անհատներին՝ իրենց անմնացորդ աշխատանքի համար:
Վերջում դեսպան Կիրակոսյանը ՀՀ նախագահի շնորհակալագրերը հանձնեց Հայ առաքելական եկեղեցու խորհրդի վարչության ատենապետ Ռուբինա Ղազարյանին, ավստրիահայ գործարար Հայկ Ասենբաուեր-Ճկնավորյանին, և հանձնախմբի մյուս անդամներին:
Նմանատիպ նյութեր
1251 դիտում
16:19 10-02-2016
Գրենոբլում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանձնախմբի եզրափակիչ նիստը
Այս բաժնից
763 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
769 դիտում
15:33 25-01-2025
Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները
1168 դիտում
14:59 25-01-2025
Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել