1820 դիտում
19:46 23-02-2016
Մոսկվայում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի եզրափակիչ նիստը
Փետրվարի 19-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող համառուսաստանյան հանձնաժողովի եզրափակիչ նիստը` ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի նախագահությամբ:
Նիստին մասնակցում էին 2013թ. մայիսին ձևավորված հանձնաժողովի անդամները` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ներկայացուցիչներ, Պետդումայի պատգամավորներ, Ռուսաստանի քաղաքական, հասարակական և մշակույթի ոլորտի անվանի գործիչներ ու լրագրողներ, ռուսաստանաբնակ հայ գործարարներ և հայ համայնքային կառույցների ղեկավարներ:
Իր ելույթում դեսպան Եսայանը նշեց, որ համատեղ ջանքերի և արդյունավետ աշխատանքի շնորհիվ հանձնաժողովի առջև դրված բոլոր խնդիրներն ամբողջությամբ կատարվել են: Նա շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև ՌԴ բարձրաստիճան ղեկավարությանը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին և հայ համայնքային կառույցներին Ռուսաստանի տարածքում հարյուրավոր միջոցառումների կազմակերպման հարցում ցուցաբերած համակողմանի և նպատակային աջակցության համար: Դեսպանը շեշտեց, որ 2015 թվականը դարձավ հայկական սփյուռքի միասնության, նոր վերելքի և հայ-ռուսական բարեկամության հետագա ամրապնդման ժամանակաշրջան:
Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների և կազմակերպված միջոցառումների մասին ամփոփ զեկույցով հանդես եկավ Հանձնաժողովի քարտուղար, «Ռուս-հայկական համագործակցություն» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանը: Իր խոսքում նա առանձնակի ուշադրություն դարձրեց Մոսկվայում և Ռուսաստանի այլ խոշոր քաղաքներում անցկացված բազմաթիվ հանրային միջոցառումներին` տասնյակ գիտաժողովներ, ռուսաստանյան բուհերում և միջնակարգ դպրոցներում անցկացված դասախոսություններ, ցեղասպանությանը նվիրված ռուսալեզու հրատարակությունների շնորհանդեսներ, կինոթատրոններում ֆիլմերի ցուցադրություններ, ինչպես նաև ռուսաստանյան բարձրաստիճան պատվիրակության, հասարակական շրջանակների և ԶԼՄ-ների մասնակցությանը Երևանում կայացած հիշատակման միջոցառումներին:
Ելույթով հանդես եկավ նաև հանձնաժողովի անդամ, ԱՊՀ ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի Հանրային պալատի անդամ Կոնստանտին Զատուլինը` նշելով, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների արդյունավետ իրականացման և ռուսաստանյան հասարակության լայն շրջանակների իրազեկման նպատակով օգտագործվել են Ռուսաստանի ամենատարբեր, այդ թվում` Հանրային պալատի, պետական գերատեսչությունների և դաշնային հեռուստաալիքների, տպագիր և էլեկտրոնային մամուլի հարթակները:
Ամփոփ ելույթներով հանդես եկան նաև ռուսաստանաբնակ հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, քանդակագործ Ֆրիդ Սողոյանը, «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Գրիգորի Տեր-Զազարյանցն ու հանձնաժողովի այլ անդամներ:
Նիստին առանձին անդրադարձ եղավ նաև ՌԴ տարբեր մարզերում և երկրամասերում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի գործունեությանը:
Նմանատիպ նյութեր
1155 դիտում
15:09 03-02-2015
Կայացել է Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը
Այս բաժնից
805 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
688 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
889 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am