4268 դիտում
12:47 01-02-2016
Վրաստանում շրջանառության մեջ են դրվում նորացված 20, 50 և 100 լարի արժողության թղթադրամները
Վրաստանում այսօրվանից շրջանառության մեջ կդրվեն նորացված 20, 50 և 100 լարի արժողության թղթադրամները, տեղեկացնում է apsny.ge-ն՝ հղկում անելով Վրաստանի ազգային բանկին:
Դրանք շրջանառության մեջ կլինեն հին նմուշի թղթադրամների հետ հավասարապես: Սա վերջին 20 տարիների ընթացքում Վրաստանի ազգային թղթադրամի առաջին արտաքին փոփոխությունն է: Թղթադրամների դիզայնով զբաղվել է վրացի նկարիչ Բաչա Մալազոնիան: Նրան օգնել են գերմանացի, ֆրանսիացի և բրիտանացի մասնագետները:
Մալազոնիան այս ոլորտում արդեն փորձառություն է ձեռք բերել: 1995 թվականին նա իր հոր՝ Նոդար Մալազոնիայի հետ աշխատել է վրացական թղթադրամների դիզայնի վրա:
Նմանատիպ նյութեր
4542 դիտում
11:49 19-11-2018
Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1900 դիտում
14:01 28-12-2022
Հունվարի 23-ից շրջանառության մեջ կդրվեն 1000 դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման ՀՀ թղթադրամները
Այս բաժնից
466 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
502 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1108 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN