Հրազդանում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ
Հունվարի 30-ին, ժամը 17.17-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Մխիթար Սպարապետի փողոցում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի Իո» մակնիշի 34 AP 510 պետհամարանիշով ավտոմեքենան: