211652_close_icon
views-count2130 դիտում article-date 18:19 07-02-2016

Լոռու մարզում՝ Թեժ լեռան հովտում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ

Փետրվարի 7-ին, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզում՝ Թեժ լեռան հովտում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 34 RS 414 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 7-ին, ժամը 14.02-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Թփուտներ» կոչվող ռեստորանի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս GX470» մակնիշի 20 AA 010 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 7-ին, ժամը 13.52-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի ափին՝ 3-րդ հանրային լողափում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 47 AU 777 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նմանատիպ նյութեր