211652_close_icon

Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ

views-count3811 դիտում article-date 18:21 30-01-2016
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Հրաչիկ Սիմոնյանի մահվան կապակցությամբ: «Սրտի խոր ցավով տեղեկացա հայտնի պատմաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Հրաչիկ Սիմոնյանի մահվան մասին: Նա գիտության մշակ էր այդ բառի ամենաբարձր իմաստով: Նշանակալից է Հրաչիկ Սիմոնյանի ներդրումը հայրենական պատմագիտության մեջ եւ հատկապես հայագիտական հետազոտությունների ոլորտում: Վաստակաշատ գիտնականի եւ հայրենասեր մտավորականի մահը մեծ կորուստ է մեր ողջ ժողովրդի համար: Անկեղծորեն ցավակցում եմ Հրաչիկ Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը »,- ասված է ԱԺ նախագահի ուղերձում:

Նմանատիպ նյութեր