211652_close_icon
views-count2084 դիտում article-date 16:34 19-03-2015

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձը Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական, քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Խորապես վշտացած եմ պետական քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վլադիմիր Դարբինյանի մահվան կապակցությամբ: Վլադիմիր Դարբինյանն իր ժողովրդին, երկրին ու պետականությանը նվիրված գործիչ էր՝ պատասխանատվության ու հայրենիքին ծառայելու խորին գիտակցումով: ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն ցավակցում եմ Վլադիմիր Դարբինյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:

Նմանատիպ նյութեր