29698 դիտում
19:37 29-01-2016
Էջմիածնի ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողություններ կատարող 2-րդ կասկածյալին. քննիչը նրան նույնպես ձերբակալել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` հունվարի 28–ին, Հայաստանի քննչական կոմիետի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Կառլեն Ավագյանի որոշմամբ մի շարք բնակարանային գողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ, 33-ամյա Հովհաննես Մելքումյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է Արմավիրի մարզի Թաիրով գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Մեջլումյանի հետ բնակարանային գողություններ կատարելու մեջ:
Նրան հայտնաբերել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները` ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/27/75595/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 27-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, մի շարք գողություններ կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին էին բերման ենթարկել Արմավիրի մարզի Թաիրով գյուղի բնակիչ, 28-ամյա Արման Մեջլումյանին:
Փաստերի ճնշման տակ Ա. Մեջլումյանը խոստովանել էր, որ այս տարվա հունվարի 13-ից մինչև հունվարի 14-ը ընկած ժամանակահատվածում Թաիրով գյուղի Մ. Մաշտոց 1-ին փողոցի 6-րդ տան եվրոպատուհանը բացելու միջոցով ներս էր մտել նշված տուն, որտեղից գողացել էր 100 հազար դրամ, 1 հատ ջեռոց, 1 հատ փոշեկուլ, 1 հատ գազօջախ:
Վերջինս խոստովանել էր նաև, որ հունվարի 17-ի գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ մետաղյա ճաղավանդակը պոկելու և պատուհանը բացելու միջոցով մուտք էր գործել Փարաքար գյուղի Շիրազի փողոցի 4-րդ տուն, որը պատկանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա. Մարգարյանին: Տունը տակնուվրա անելուց հետո իր ցանկալի իրերը չգտնելով՝ նա հեռացել էր:
Իսկ 2015 թվականի դեկտեմբերի 27-ին երկաթյա լինգի գործադրմամբ նա մտել էր Թաիրով գյուղում գտնվող «Վերոնա» ռեստորանային համալիր, որտեղից հափշտակել էր մոտ 400 հազար դրամի տարբեր տեսակի օղիներ: Հոկտեմբերի 31-ին Ա. Մեջլումյանը Փարաքար գյուղի Թամանցիների 1-ին նրբանցքի 3-րդ հասցեից հափշտակել էր Արտուշ Առաքելյանին պատկանող 1500 ռուսական ռուբլի, իսկ ննջասենյակից՝ 290 հազար դրամ արժողության ոսկյա զարդեր:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ այս պահին Ա. Մեջլումյանը Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Կառլեն Ավագյանի գլխավորությամբ տեղի ունեցող քննչական փորձարարության ժամանակ մատնացույց էր անում այն վայրերը, որտեղից կատարել էր գողություններ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի հանձարարականով քննիչ Կ. Ավագյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Քննիչի որոշմամբ կասկածյալ Ա. Մեջլումյանը ձերբակալվել էր: Ոստիկաններն ու քննիչներն ունեին կասկածներ, որ այսքանով չի սահմանափակվում նրա կատարած բնակարանային գողությունների թիվը: Վաղարշապատի ոստիկանները տեղի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ պարզել էին արդեն, թե ում հետ և ում են վաճառել գողացված ապրանքները:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+