211652_close_icon
views-count1725 դիտում article-date 13:08 29-01-2016

Հայրենական մեծ պատերազմի ժամանակների զենքեր են հայտնաբերվել

Ոստիկանության Մարտունու բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մարտունի քաղաքի հանգստյան տան դիմաց՝ պանելների կողքին, ինքնաձիգ է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 1943 թ. արտադրության ինքնաձիգ՝ նախատեսված 7.62 մմ տ/չ փամփուշտներ կրակելու համար, և մեկ դատարկ պահունակ: Նույն օրը մեկ այլ քաղաքացի զանգահարել է նույն բաժին և հայտնել, որ Մարտունու նախկին հիվանդանոցի շենքի պատի տակ զենք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 1947 թ. արտադրության «ՏՕԶ-17» տիպի, 5.6 մմ տ/չ ակոսափող հրացան: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր