Սանկտ-Պետերբուրգում Հայրենական պատերազմի ժամանակների զինապահոց է հայտնաբերվել
Սանկտ-Պետերբուրգի Կիրովսկի շրջանում շինարարական կազմակերպություններից մեկի բանվորները հայտնաբերել են Հայրենական պատերազմի ժամանակների զինապահոց:
Ընդհատակյա պահոցում եղել է հրանոթի 118 արկ, որոնք հեռացրել են սակրավորները: Գործողության ընթացքում տուժողներ չեն եղել: