Նախօրեին Իրանի նախագահ Հասան Ռուհանիի՝ Փարիզ կատարած այցելության շրջանակներում Իրանի ու Ֆրանսիայի միջև կնքվել է 20 համաձայնագիր, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին:
Այսպես, Total նավթագազային ընկերությունը իրանական NIOC-ի հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է իրանական նավթային հումքի ձեռքբերում: Միևնույն ժամանակ իրանական իշխանությունները համաձայնագիր են ստորագրել Airbus ընկերությունը հետ:
Vinci ընկերության ներկայացուցիչները արձանագրություն են ստորագրել, որը վերաբերում է Իրանի Մաշադ և Սպահան քաղաքների օդանավակայաններում նոր տերմինալների շինարարությանը:
Իր հերթին Bouygues ընկերությունը պայմանագիր է կնքել Թեհրանի Իմամ Խոմենիի անվան միջազգային օդանավակայանի նոր տերմինալի զարգացման նախագծի վերաբերյալ:
Կնքված համաձայնագրերն ընդհանուր հաշվով կարժենան 15 մլրդ դոլար: