Մի քանի օրվա լարվածությունից հետո արտարժույթի շուկան հանդարտ վիճակում է. նույնիսկ ավանդներն աճում են. վարչապետ
Մի քանի օրվա լարվածությունից հետո արտարժույթի շուկան և, ընդհանրապես, բանկային համակարգը գտնվում են շատ հանդարտ վիճակում: Այս մասին կառավարության կառավարության այսօրվա նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վերջին օրերին բանկային ավանդների աճի որոշակի միտում է նկատվում, ընդ որում, արդեն իսկ կան տեսանելի դեպքեր, երբ քաղաքացիների կողմից դոլարային ավանդները փոխարկվում են դրամայինի:
Սա նշանակում է, որ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ կա վստահություն»,- ասաց նա: