211652_close_icon
views-count9244 դիտում article-date 19:28 27-01-2016

Գեղարքունիքի մարզի N զորամասի 35-ամյա հրամանատարին մեղադրանք է առաջադրվել

35-ամյա Էդուարդ Գալոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զինվորական ծառայության մեջ գտնվելով N զորամասում, զբաղեցնելով հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պետ և պաշտոնատար անձ, անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր