Հենրիխ Մխիթարյանի գոլը` Բունդեսլիգայի տուրի լավագույն հնգյակում. տեսանյութ
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի լավագույն 5 գոլերը:
Լավագույն հնգյակում տեղ է զբաղեցրել նաև Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը, որը խփել է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը: Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների [url=https://shamshyan.com/hy/article/2016/01/23/75323/]հաղթանակով[/url]` 3:1:
Մյուս գոլերի հեղինակներն են Ալեքս Մայերը («Այնտրախտ», Ֆրանկֆուրտ), Ուգո Ալմեյդան («Հանովեր»), Ռաֆայելը («Բորուսիա» Մյոնխենգլադբախ) և Ջիլոան Համադը («Հոֆենհայմ»):