33509 դիտում
19:42 26-01-2016
Ինչո՞ւ է Ճանապարհային ոստիկանության 2-րդ վաշտի հրամանատարը գյումրեցի «Գիշերային չղջիկ Շումախերի» ավտոմեքենան տեղափոխել «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները օրերս օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Գյումրի քաղաքում BMW մակնիշի 16 ՍՕ 803 համարանիշի ավտոմեքենայի վարորդը գրեթե օրը մեջ Գյումրիում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, կեսգիշերին էլ քաղաքի հրապարակում մեծ արագությամբ դրիֆտ է կազմակերպում ընկերների հետ:
Շատ դեպքերում էլ մարմինը կիսով չափ` թե ինքը, թե ընկերները, դուրս են հանում մեքենայից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` հունվարի 25-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները պարզել են, Գյումրիում արդեն «Գիշերային չղջիկ Շումախերչիկ» մականունը ստացած վայ վարորդի տվյալները և վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի կարգադրությամբ BMW մակնիշի 16 ՍՕ 803 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվեց Գյումրիի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Գ. Շամշյանի տեղեկություններով` օրինախախտ վարորդը եղել է Գյումրի քաղաքի Հնոցավան 1-ին շարքի 42 տան բնակիչ, 26-ամյա Գուրգեն Վարդերեսյանը:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
32017 դիտում
11:58 29-11-2015
Ferrari-ի գիշերային «չղջիկ-վարորդը» հայտնաբերվեց և մեքենան տեղափոխվեց Երևանի «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ