206643 դիտում
12:35 09-03-2020
Երևանի ՃՈ պետի կարգադրությամբ արաբկիրցի «գիշերային չղջիկի» ավտոմեքենան տեղափոխեցին «գաի պլաշչադկա», ավտոմեքենան էլ «դռռիկաթափ եղավ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է, որպեսզի վարորդները խստագույնս պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, ինչը, առաջին հերթին, բխում է հենց վարորդի շահերից, հակառակ դեպքում օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից և նրանց վարած տրանսպորտայիյն միջոցից ու ըստ իրենց մտածելակերպի՝ «գոլդ» համարների, հայտնաբերվելու են ու ենթարկվեն վարչական պատասխանատվության՝ իրենց կատարած ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, իսկ անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Այսօր՝ մարտի 9-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Վահան Էվինյանի կարգադրությամբ Երևանի «գաի պլաշչադկա» է տեղափոխվել Toyota Corolla մակնիշի 99 CG 99 919 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ՃՈ օպրատիվ կառավարման կենտրոնում երեկ ահազանգեր են ստացվել, որ նշված ավտոմեքենայի վարորդը չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենայի վրա էլ տեղադրված է «դռռիկ», և այսօր արաբկիրցի «գիշերային չղջիկին» Երևանի ճանապարհային ոստիկանները հայտնաբերել ու տեղափոխել են ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
34465 դիտում
12:40 10-08-2015
Երևանի ՃՈ աշխատակիցները «գիշերային չղջիկի» «յաշիկը» տեղափոխեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
47934 դիտում
17:31 02-06-2017
Երևանի Գաի պետի կարգադրությամբ «Հենզելն ու Գրետելը» տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ