4708 դիտում
08:27 26-01-2016
«Էրեբունի» բ/կ-ում ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանը H1N1 գրիպի առաջին զոհն է եղել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների, «Էրեբունի» բ/կ-ում ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանը H1N1 գրիպի առաջին զոհն է եղել։ Մեր տեղեկություններով, բժիշկները H1N1–ի վարակ են կասկածում նաև Մերիի բժշկի՝ Շուշանիկ Բախշյանի մոտ։
26-ամյա ծննդկանի մոտ երկկողմանի թոքաբորբ էր հայտնաբերվել, որը շատ արագ զարգացել էր։ Հունվարի 23-ին Քննչական կոմիտեն հրապարակեց սույն գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն հնարավորինս շուտ պետք է ծննդալուծում կատարվեր այդ թվում կեսարյան հատման միջոցով, որի դեպքում Մերի Մարգարյանին և նորածնին փրկվելու հավանականությունը կլիներ ավելի մեծ։ Հիմա, փաստորեն, խոզի գրիպի վարակ են կասկածում նաև բժշկուհի Շուշանիկ Բախշյանի մոտ, որը շաբաթ օրը ձերբակալվեց, սակայն մի քանի ժամ անց ազատ արձակվեց և շտապօգնության մեքենայով տեղափոխվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։ Հիվանդանոցի բժիշկները երեկ հրաժարվել են պատասխանել մեր թղթակցի հարցին՝ ի վերջո ինչ ախտորոշմասբ է բժշկուհին իրենց մոտ: Ի դեպ, առողջապահության նախարարությունը երեկ հայտարարեց, թե վերջին շաբաթվա ընթացքում վարակի նվազում է արձանագրվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3541 դիտում
16:17 09-03-2016
Ծննդկան Մերի Մարգարյանի գործով «Շենգավիթ» ԲԿ-ի մեկ այլ բժշկուհու ևս մեղադրանք առաջադրվեց
3714 դիտում
15:54 02-08-2016
Բազմաթիվ հակասություններ՝ ծննդկան Մերի Մարգարյանի քրեական գործին առնչվող փաստաթղթերում
Այս բաժնից
1870 դիտում
15:37 05-01-2025
2024 թվականին նորոգվել ու կառուցվել է շուրջ 385 կմ ջրագիծ. Դավիթ Խուդաթյան
4873 դիտում
17:11 01-01-2025
Ձյուն չի լինելու․ օրերը տաքանալու են