Ծննդաբերելուց հետո մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի գործով նոր զարգացումներ կան․ մահվան փաստով քրեական գործ է հարուցվել
26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ՀՀ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Քրեական գործը հարուցվել է 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում:
Հիշեցենք, որ նրա մահվանից երկու օր անց էլ նորածին դուստրն էր մահացել։
Մինչեւ այդ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 26-ամյա Մերի Մարգարյանի [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/01/60891/]մահվան փաստով[/url]:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 26-ին Մ. Մարգարյանը, ով գտնվում էր հղիության 35-րդ շաբաթում, ինքնազգացողության վատացում էր ունեցել և տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 օր անց ավելի էր սրվել Մ. Մարգարյանի առողջական վիճակը և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ 30 րոպեում կեսարյան հատում էին կատարել:
Տեղի բժիշկների մեծ ու պատասխանատու գործողության արդյունքում 2 կգ քաշով ծնված նորածին աղջկա կյանքը հաջողվել էր փրկել, իսկ ծննդկանը կեսարյան հատումից հետո, ցավոք, մահացել էր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երիտասարդ կինը հաշվառված էր «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ մինչև «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվելը մի քանի անգամ այցելել էր և հայտնել, որ իր ինքնազգացողությունը վատ է, սակայն տեղի բժիշկները զննելու և բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն խորհուրդ էին տվել, թե՝ գնա տուն, հետո կգաս, և միայն մի քանի այցելություններից հետո էին երիտասարդ աղջկան ընդունել հիվանդանոցում: