Ճապոնիան չեղարկել է Իրանի դեմ պատժամիջոցները
Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ճապոնիայի իշխանությունները որոշում են կայացրել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները չեղյալ հայտարարելու մասին, հաղորդում է Kyodo գործակալությունը:
Պատժամիջոցների վերացումից հետո հնարավոր կդառնա ներդրումների վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, ինչի մասին 2015 թվականի հոկտեմբերին պայմանավորվածություն էր ձեռք բերվել երկու երկրների միջև Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Զարիֆի՝ Ճապոնիա կատարած այցի շրջանակներում:
Ներդրումները վերաբերվում են բանկային ու նավթագազային ոլորտներին: