Հարգանքի տուրք ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները, ԵԿՄ անդամները, մարտական ընկերները, հարազատներն ու մտերիմները հարգանքի տուրք են մատուցել ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հիշատակին:
Նրանք հերոսի անունը կրող զբոսայգում ծաղիկներ են խոնարհել և ծաղկեպսակ տեղադրել հերոսի կիսանդրուն: Հիշատակի արարողության մասնակիցներն այցելել են նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ խոնարվել ազգային-ազատագրական պայքարի նվիրյալի շիրիմին:
Հիշեցնենք, որ Մովսես Գորգիսյանի անունը կրող շուրջ 6000 ք.մ պուրակը բարեկարգվել է Երևանի քաղաքապետարանի բակերի համալիր բարեկարգման 2013թ. ծրագրի շրջանակում, իսկ արձանի բացումը տեղի է ունեցել 2014 թվականին:
Մովսես Գորգիսյանը զոհվել է 1990թ. հունվարի 19-ին, Երասխավանի մարտերում: