211652_close_icon
views-count3553 դիտում article-date 19:17 03-12-2019

Արտակ Դավթյանն ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ուղերձը՝ ստորև. ««Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Այս հավատամքով հեռանկարային քաղաքական գործիչ, հրապարակախոս Մովսես Գորգիսյանն առաջնորդեց նոր-նոր ծիլեր տվող Ղարաբաղյան շարժումը: Նա առաջինն էր, որ 1988 թվականին հանրահավաքի հարթակից պարզեց հայոց եռագույնն ու ազդարարեց. «Կեցցե´ այն Հայաստանը, որը վաղն է գալու»: Նա առաջնորդեց ժողովրդի` անկախ եւ ինքնիշխան Հայաստան ունենալու երազանքը, հետո արդեն հարթակային պայքարը շարունակեց ռազմադաշտում: Դարձավ զինված պայքարի առաջամարտիկներից եւ առաջիններից մեկն էլ ընկավ`զենքը ձեռքին: Շնորհավորում եմ հայ ժողովրդին Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ: Նա հայի այն տեսակն է, որի կարիքը միշտ կա: Փառք ու պատիվ քեզ, հերո´ս»:

Նմանատիպ նյութեր