5548 դիտում
13:39 19-01-2016
Ինչ պատժի արժանացավ քրոջ անչափահաս դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած 32-ամյա քեռին
32-ամյա Վ. Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ անառակաբարո գործողություններ է կատարել քրոջ դստեր նկատմամբ: Նա հայերեն կարդալ և գրել չկարողանալու պատճառով ննջասենյակ է կանչել իր քրոջ` Մելանյա Ավետիսյանի մանկահասակ դստերը, որպեսզի վերջինս իրեն օգնի համակարգչից օգտվելու հարցում:
Աղջնակի՝ ննջասենյակ գալուց հետո Վ. Ավետիսյանը փականով փակել է ննջասենյակի դուռը և համակարգչից օգտվելու ժամանակ խնդրել է ինտերնետի միջոցով փնտրել մերկ աղջիկների նկարներ: Մերկ աղջիկների նկարները նայելուց հետո 12 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դիտավորությամբ Վ. Ավետիսյանը համոզել է աղջնակին բարձրացնել շապիկը, որից հետո սկսել է ձեռք տալ կրծքերին և համբուրել վերջինիս կրծքերը ու շուրթերը:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, որոշել է Վ. Ավետիսյանին ազատել քրեական պատասխանատվությունից և պատժից, նրա նկատմամբ նշանակել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր հսկողության հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:
Նմանատիպ նյութեր
4608 դիտում
15:11 17-05-2014
Երևանում 43-ամյա տղամարդը անառակաբարո գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ
1998 դիտում
14:45 05-09-2014
Վայոց Ձորի մարզում 55-ամյա տղամարդն անառակաբարո գործողություններ է կատարել համագյուղացու 9-ամյա դստեր նկատմամբ
Այս բաժնից
1120 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա
727 դիտում
15:51 23-11-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի
613 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար