Իրանին կվերադարձվի 55 մլրդ դոլար, ոչ ավելին. Ջ. Քերրի
Պատժամիջոցների չեղարկման արդյունքում Իրանը կստանա արտասահմանյան իր սառեցված ակտիվներից 55 մլրդ ԱՄՆ դոլար, հաղորդում է Tass-ը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին:
Նա հերքել է փորձագետների կանխատեսումները, թե Իրանը պատժամիւջոցների վերացումից հետո կստանա 100-150 մլր դոլար:
«Դա հորինված թիվ է: Չգօտեմ, թե որտեղից են նման թիվ վերցրել: Նրանք ստանալու են մոտ 55 մլրդ դոլար»,-MXNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ջոն Քերրին:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նշված 55 մլն դոլարը Թեհրանը միանգամից չի ստանալու, այլ՝ մաս-մաս: