Թուրքիայում զինված հարձակում է եղել ոստիկանության բաժանմունքի վրա. կա 5 զոհ, 39 վիրավոր
                        Թուրքիայի Դիարբեքիր նահանգում երեկ երեկոյան զինված հարձակում է իրականացվել ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա:
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ նախ պայթեցվել է բաժանմունքի մոտ կայանված ավտոմեքենան, իսկ ավելի ուշ անհայտ անձանց կողմից հրազենային կրակ է բացվել: 
Հաղորդվում է 5 զոհի մասին, իսկ վիրավորների թիվը հասել է 39-ի:  Ոստիկանությունը հատուկ որոնողական գործողություններ է սկսել նահանգում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

