Զինված հարձակում՝ Դոնեցկի մարզի զինվորական բաժանմունքի վրա
Դոնեցկի մարզի Արտեմովսկ քաղաքի զինվորական բաժանմունքի վրա ապրիլի 24֊ի գիշերը մոտ 100 զինված անձինք հարձակում են գործել, որի հետևանքով տուժել է 1 զինծառայող, ասվում է Ուկրաինայի ՊՆ կայքում։
Հարձակվողները կիրառել են ինքնաձիգային զենքեր, նռնականետեր և ձեռքի բեկորային նռնակներ։
Գրոհման ժամանակ զինծառայողներից մեկը վիրավորվել է։