Հնդկաստանում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում է եղել. կա 6 զոհ
Պակիստանի սահմանից ոչ հեռու՝ Հնդկաստանի Քաշմիր նահանգում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում է եղել, որի հետևանքով 6 մարդ է մահացել:
Զոհվածների թվում կա 1 ոստիկան, 2 զինվոր, երկու զինյալ և 1 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է AP գործակալությունը:
Դեպքի մասին հայտնի է այն, որ ոստիկանական համազգեստ հագած զինյալները ներխուժել են Կատխուա քաղաքի ոստիկանական բաժանմունք և պատանդ վերցրել, որից հետո փոխհրաձգություն է սկսվել, որը տևել է մոտ 5 ժամ: Հայտնի չէ, թե հարձակվողները քանիսն են եղել և ով է պատասխանատու միջադեպի համար: