211652_close_icon
views-count3254 դիտում article-date 17:27 12-01-2016

Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է տվել

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Պաշտպանը շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին համատեղ աշխատանքի համար և հույս է հայտնում, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կշարունակի մնալ մեր պետության և հասարակության առաջնահերթությունը: Այդ մասին նշված է Օմբուդսմենի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Նաև նշվում է, որ այդ կապակցությամբ այլ մեկնաբանություններ չեն լինելու:

Նմանատիպ նյութեր