4125 դիտում
23:26 25-01-2020
Արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունու հիվանդանոցում ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը:
Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը: Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին:
Ժամը 14:31-ին փրկարարները հանդիպել են արշավախմբի անդամներին: Ժամը 16:45-ի սահմաններում փրկարարները ՌԴ քաղաքացի Իգոր Ի.-ին (ծնված 1989 թ.) թրթուրավոր ամենագնացով հասցրել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս ցուցաբերվել է համապատասխան օգնություն: Արշավախմբի մյուս անդամները շարունակել են ճանապարհը:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին, ժամը 08:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նմանատիպ նյութեր
1567 դիտում
22:24 03-05-2015
Վատառողջ քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն
2203 դիտում
15:23 17-02-2018
Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել վատառողջ քաղաքացուն
984 դիտում
22:04 23-01-2015
Ցուցաբերվել է համապատասխան օգնություն
Այս բաժնից
748 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
1033 դիտում
21:25 26-12-2024
Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքի ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան